«Իմ ունեցած տեղեկություններով վերջին 2 տարիների ընթացքում տարբեր գնահատականներով շուրջ 20 մլն դոլար է տրվել հայկական տարբեր ԶԼՄ-ներին հակառուսական քարոզի համար»,- «Նոր պրոյեկտ.Տնտեսկան ալիք» նախաձեռնության «ԵՄ-ԵԱՏՄ. Քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» թեմայով պանելային քննարկմանը հայտարարեց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը։
Նա նշեց, որ «ԵՄ, թե՞ ԵԱՏՄ» հարցադրումն արհեստական է և քաղաքական նպատակներ է հետապնդում։
Ֆարմանյանը նաև հայտարարեց, որ Հայաստանը չունի այնպիսի արտադրանք, որը Եվրամիությունում մրցունակ կլինի։
Տնտեսագետը նշեց, որ ԵՄ-ին ձգտող Վրաստանը երբեք չի խզել իր տնտեսական կապերը ՌԴ-ի հետ՝ գիտակցելով, որ այն իր համար կործանարար կլինի։
Հայկ Ֆարմանյանը բերեց նաև Մերձբալթյան երկրների օրինակը, երբ անկախանալուց հետո այնտեղ տնտեսության թռիչքաձև աճ գրանցվեց, բայց ԵՄ-ին անդամակցելուց հետո Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում արձանագրվեց անկում։
Ամփոփելով խոսքը՝ տնտեսագետը համոզմունք հայտնեց. «ԵԱՏՄ-ի անդամ հանդիսանալը և այդ հարաբերությունները զարգացնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը