Արձանագրում ենք՝ Արցախը երբեք չի լինելու արդբեջանի կազմում։ Բոլոր նրանք, ովքեր կհանդգնեն այլ դիրքորոշում արտահայտել այս հարցի վերաբերյալ, կբացահայտեն իրենց կոլաբորացիոնիստ տեսակը։ Այս մասին ԱԳՆ-ի մոտ ակցիայի ժամանակ հայտարարեց Հայաստան խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
«Բացի թշնամու օրակարգը սպասարկելուց նրանք այդ օրակարգը սպասարկում են հայ մարդուն և որոշում են հայ մարդու ապագան և ներկա։ Համասփյուռ հայ ժողովրդի արդար դատը սակարկման ենթակա չէ, բոլոր նրանք, ովքեր կհանդգնեն այս օրակարգը սակարկման առարկա դարձնեն, վերստին կփաստեն իրենց թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգի սպասարկող լինելը»,-ասաց Կրպեյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը