17 03 2022

Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու այս ճանապարհը կործանարար է. Հովհաննես Հարությունյան



Մենք վստահ ենք, որ այն ճանապարհը, որով այսօր Հայաստանի իշխանությունները փորձում են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, տանում են կործանման: Այս մասին այսօր բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և ՀՀ կուսակցության Երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունները միասնական ակցիա են իրականացնում Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց՝ ԱԳՆ նախարարի պաշտոնակատարին հիշեցնելով, որ ինքը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական շահերը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ