23 02 2022

Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը իրավապահ մարմիններից պահանջում է պատժել մեղավորներին

Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը իրավապահ մարմիններից պահանջում է պատժել մեղավորներին

Փետրվարի 22ի երեկոյան Արմենիա Մարիոտ հյուրանոցի տարածքից, ՀՅԴ Երիտասարդական Միության ակցիան լուսաբանելու իր մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում, ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառմամբ, բերման է ենթարկվել Երկիր Մեդիա հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանը£ Բերման ենթարկվելու պահին լրագրողը ներկայացել է, ցույց է տվել իր լրագրողական բեյջը, սակայն ոստիկանները, խոչընդոտելով իր մասնագիտական պարտականությունների կատարելուն ուղղված լրագրողի աշխատանքը, ոչ միայն չեն դադարեցրել իրենց ապօրինի գործողությունները, այլեվ նրան բռնությամբ տեղափոխել են Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, որտեղ պահել են ավելի քան 4 ժամ: Ոստիկանատանը ապօրինի առգրավվել է Անի Նահապետյանի հեռախոսը, որտեղից ջնջվել են մասնագիտական աշխատանքի հետ կապված զգալի թվով տեսանյութեր:

Անի Նահապետյանն իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առիթով Ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ:

Երկիր Մեդիա հեռուստաընկերությունը խստորեն դատապարտում է Ոստիկանության կողմից ազատ խոսքի սահմանափակման ու լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու այս խայտառակ դեպքը եվ իրավապահ մարմիններից պահանջում է պատժել մեղավորներին։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ