14 05 2024

Վաղը՝ ժամը 16:00 պետք է Ազատության հրապարակում մեր ընդվզումը հայտնենք Փաշինյանին. Բագրատ Սրբազան

Վաղը՝ ժամը 16:00 պետք է Ազատության հրապարակում մեր ընդվզումը հայտնենք Փաշինյանին. Բագրատ Սրբազան

Վաղը ժամը 5-ին Օպերայում միջազգային տնտեսական համաժողով է լինելու, որտեղ ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը: Այս մասին մայիսի 14-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանն ու քաղաքացիներին կոչ արեց այդ ժամին լինել այնտեղ ու իրենց անհամաձայնությունը հայտնել վարվող քաղաքականությանը։

«Վաղը մենք պետք է մեր  խաղաղ, բայց հուժկու անհամաձայնությունը հայտնենք Նիկոլ Փաշինյանին՝ ցույց տալու, որ չեն կարող մեր կյանքի հաշվին որոշումներ կայացնել ու հանգիստ շարունակեն իրենց կյանքը: Այս պայքարը նյութական ակնկալիք չունենալու պայքար է, ոչ պաշտոն, ոչ փող, ոչ աթոռ, ոչ մի ակնկալիք չկա այս պայքարից: Հայրենիք և պատիվ ունենք ստանալու այս պայքարից, ուրիշ ոչ մի բան»,- ասաց նա: 

Բագրատ Սրբազանը նաեւ հայտարարեց, որ 16:00 պետք է ներկա լինել Ազատության հրապարակում:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ