panorama.am-ը ՖԲ օգտատերերի հրապարակած լուսանկարներն է տեղադրել , որոնցով ծաղրում են Ալեն Սիմոնյանի՝ «Ինստագրամ»-ում հրապարակած լուսանկարը։
Կայքը գրում է․
Ֆեյսբուքը ողողված է օգտատերերի՝ մեջքից արված լուսանկարներով։ Այդպիսով նրանք ծաղրում են Ալեն Սիմոնյանի՝ «Ինստագրամ»-ում հրապարակած լուսանկարը։
«No comment», նկարի հետ գրել է հասարակական գործիչ Արշակ Զաքարյանը։
Սիմոնյանին մեղադրում են ոչ օրգինալու լինելու, ԱՄՆ ու ՀՀ նախկին նախագահներին կրկնօրինակելու համար։
ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ալեն Սիմոնյանի լուսանկարն ու դրան կցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մհեր Մկրտչյանին տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած խոսքերը.
«Իշխանությունը ստվեր է պատին։ Լինում են դեպքեր, երբ փոքր մարդիկ մեծ ստվեր են գցում:»
Սերժ Սարգսյան»։
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ անդամ Նաիրա Կարապետյանն էլ հիշեցրել է նույն դիրքով լուսանկար ուներ Սերժ Սարգսյանը։
Շատ օգտատերեր իրենց լուսանկարներն են հրապարակել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը