11 02 2022

Դատավորների թոշակն են բարձրացնում, իսկ թոշակառուն աղբամանից հաց է հավաքում․ հարցում



Ինչպես հայտնի է,  կառավարությունը երեկվա՝ փետրվարի 10-ի  նիստում  որոշում կայացրեց կտրուկ բարձրացնելու դատավորների, դատախազների, քննիչների թոշակը։ Եթե այժմ թվարկածների թոշակը կազմում է աշխատավարձի 50 տոկոսը, ապա փոփոխությամբ, դառնալու է 75 տոկոս։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շատ ավելի հեշտ է բարձրացնել 2 հազար դատավոր-դատախազների թոշակ, քան՝  500 հազար շարքային քաղաքացիների թոշակը։

Yerevan.Today-ը թոշակառուների շրջանում հարցում իրականացրեց՝ մեկնաբանելու կառավարության այս որոշումը․ ինչպե՞ս են վերաբերվում նրան, որ քաղաքացիների թոշակը չի բարձրանում, սակայն առանց այն էլ  բարձր թոշակ ստացող դատավորներին ու դատախազներինը կտրուկ բարձրանում է։

Հարցման պատասխանները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ