Ես բազմիցս եմ հայտարարել, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, նույնիսկ քաղբանտարկյալների թիվը հայտնի է, բայց քաղաքական հետապնդվողների թիվը հայտնի չէ, որովհետև նրանք շատ-շատ են։ Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Այսօր կարելի է «արդարացնել։ իշխանություններին, որովհետև աշխարհում չկա պետություն, որն ընդունի, որ ունի քաղբանտարկյալներ, ոչ մի երկիր այդ թվում նաև մեր թշնամի Ադրբեջանը չի ընդունում»,- ասաց Իշխանյանը։
Անդրադառնալով բանակի օրվա առթիվ Պաշտպանության նախարարի ու ԳՇ-ի կողմից որևէ շնորհավորանք չլինելուն, Իշխանյանը նկատեց, որ բանակը ջախջախած մարդկանց կողմից որևէ շնորհավորանքը վիրավորական կլիներ զինվորականի համար։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը