28 01 2022

Եթե նորից ապավինենք Աստծուն, կկարողանանք վերականգնել մեր բանակի վաղեմի փառքը. «Քյոխ»



Հայոց զինված ուժերի կազմավորման օրվան ընդառաջ ինձ համար մեծ պատիվ էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ պարգևատրվել «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հերոս, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, գնդապետ, լեգենդար հրամանատար, «Քյոխ» մարտական մականվամբ հայտնի Կարեն Ջալավյանը։

«Մեր ազգին կմաղթեի, որպեսզի դեմքով շրջվենք դեպի Աստված, զորացնենք մեր հավատքը, որ կարողանանք դիմակայել մեծ փորձությունների։ Ցավոք, 2020 թվականի ռազմական գործողությունների արդյունքում մենք ունեցանք նաեւ կենդանի ուժի մեծ կորուստներ, տարածքների կորուստներ, որովհետեւ հեռացել էինք Աստծուց։ Եթե նորից ապավինենք Աստծուն, կկարողանանք վերականգնել մեր բանակի վաղեմի փառքը»,- ասաց Կարեն Ջալավյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ