Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 13-ի նիստում որոշում կայացրեց Ռոբերտ Դարբինյանին, Դավիդ Դավիդյանին, Արտյոմ Ավանեսյանին և Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատին զինծառայությունից ազատելու մասին։
Նրանք հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում:
Կառավարության հիմնավորման մեջ ասվում է․ «Մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին»» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ, Ռոբերտ Մելիքի Դարբինյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի № 47-Ա որոշմամբ, Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 6-ի № 122-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2021 թվականի ձմեռային զորակոչը: Քանի որ Ռոբերտ Մելիքի Դարբինյանի, Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատի 26 տարին լրանում է 2021 թվականին, ապա հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։
Ռոբերտ Մելիքի Դարբինյանին և Դավիդ Ռուդիկի Դավիդյանին տրվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատում՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։
Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Ռոբերտ Մելիքի Դարբինյանին, Դավիդ Ռուդիկի Դավիդյանին, Արտյոմ Արեգի Ավանեսյանին և Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: Ռոբերտ Մելիքի Դարբինյանը, Դավիդ Ռուդիկի Դավիդյանը, Արտյոմ Արեգի Ավանեսյանը և Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատը հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում:
Դավիդ Ռուդիկի Դավիդյանը 2021 թվականի մայիսի 31-ի N 114-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել, սակայն վնասվածքի պատճառով չի կարողացել ներկայանալ Հայաստանի ազգային հավաքականի ամառային հանդիպումներին, ուստի վերջինս Հայաստան է ժամանել 2021 թվականի օգոստոսի 16-ին և օգոստոսի 17-ին հաշվառվել է Կենտրոնի ԶԿ-ում, իսկ օգոստոսի 24-ին անձնագրավորվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով։
Ռոբերտ Մելիքի Դարբինյանը, Դավիդ Ռուդիկի Դավիդյանը, Արտյոմ Արեգի Ավանեսյանը և Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատը հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը