Ժամը 18։30-ից հետո Պաշտպանության նախարարությունը հայտարարություն չի տարածում Գեղարքունիքում տեղի ունեցածի մասին։ Նախարարությունում կենդանի շունչ չկա, մեր հեռախոսազանգերն անպատասխան են մնում։
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ հունվարի 11–ին, ադրբեջանական կողմի սադրանքի հետեւանքով սկիզբ առած մարտական գործողություններում հայկական կողմն ունի զոհեր։ ՊՆ-ն հայտնել էր, որ ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում էր։
Yerevan.Today-ը փորձել է իր աղբյուրների միջոցով տեղեկություն ստանալ, ըստ այդ տեղեկությունների՝ քաղաքացիները ապաստարաններում են պատսպարվել։
Մամուլը իր աղբյուրներով ուսումնասիրում և գրում է սահմանում կատարվածի մասին, զոհերի, վիրավորների ինքնության և վիճակի մասին, իսկ Պաշտպանության նախարարությունը ստիպված է լինում ժամեր անց հաստատել կամ հերքել մամուլում գրվածը, նախարարությունն այլևս ինֆորմացիա փոխանցող չէ։
Նշենք, որ նախարարությունը ժամեր անց հաստատեց մեր տված տեղեկատվությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը