28 12 2021

Նոր տարուց հետո աջակցության ոչ մի ծրագրի մասին խոսք չկա․ հադրութցի



Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կառավարության շենքի դիմաց կրկին բողոքի ակցիա էին իրականացնում Արցախից բռնագաղթած ընտանիքների ներկայացուցիչները՝ նույն պահանջով, որպեսզի Հայաստանի իշխանությունները լուծեն իրենց բնակարանային խնդիրները։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը նշում է, որ իրենք պահանջում են պետությունից ստանալ գոնե միայն բնակարանների վարձերի գումարները, իսկ մնացած կենցաղային ու կոմունալ հարցերը իրենք կկարողանան լուծել իրենց աշխատանքով․ «Մեր աշխատածը հազիվ ուտելու է հերիքում, եթե չտան բնակարանների վարձերի գումարները, մենք պարզապես հայտնվելու ենք դրսերում»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ