«Մամիկոն Ասլանյան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը, լրագորղների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Վանաձոր համայնքի ավագանու նիստի չկայանալու և համայնքապետ չընտրվելու գործընթացին, նշեց, որ Վանաձոր համայնքն այդ ամենի հետևանքով ունի իրավական կազուսային խնդիրներ, քանի որ այս պահին կասեցված են համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները։
Արթուր Օհանյանն ընդգծեց, որ տարեվերջ է, բյուջետային հարցեր են քննարկվում, քաղաքացիները պարտավորություններ ունեն համայնքի նկատմամբ, համայնքը պարտավորություններ ունի այլոց նկատմամբ։
«Այս առումով առաջանում է վակուում, որը լուծելու համար շատ արագ պետք է ընտրել համայնքապետ։ Համայնքապետը գործադիր մարմինն է և որոշակի լիազորություններ իրականացվում են գործադիր մարմնի միջոցով»,-ասաց նա։
Նա հորդորեց պատկան մարմիններին, ավագանու անդամներին, այն մարդկանց, որոնք որևէ ազդեցություն ունեն այս գործընթացների վրա, գործել Վանաձորի ու վանաձորցու շահերից ելնելով։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը