14 12 2021

Արայիկ Հարությունյանն եկել է, տեսել է վիճակը․ վառարան են գնել, բայց դրանք էլ չեն ապահովում․ Բարձրաշենի դպրոցի տնօրեն



Yerevan.Today-ի նկարահանող խումբը Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի դպրոցում է՝ ծնողների ահազանգի հետքերով։

Այսօր աշակերտների ծնողերը ակցիա էին կազմակերպել՝ բողոքելով դպրոցի պայմաններից և ջեռուցումից։

Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Կարապետյանը հայտնեց, որ և՛ մարզպետարանում, և՛ նախարարությունում  շատ լավ ծանոթ են դպրոցի վիճակին և երկու տարի առաջ այնտեղ է այցելել այն ժամանակվա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Դրանից հետո վառարաններ են գրել, որոնք ևս չեն ապահովում ջեռուցում։

Տնօրենը հայտնեց, որ մի քանի տարբերակ են քննարկել՝ հեռավար ուսուցման անցնելու, երկու հերթով դասերն անցկացնելու, բայց դեռևս փաստորեն ընդհանուր հայտարարի չեն եկել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ