Այս ձևով մենք իրազեկման ակցիա ենք անում, որպեսզի մարդիկ արթնան և հասկանան, թե ինչ է կատարվում: Այս մասին ակցիայի ժամանակ ասաց քաղաքական գործիչ Արա Զոհրաբյանը: Նա մի շարք քաղաքացիների հետ փակել էր Արշակունյաց պողոտան, ոստիկանները մոտենում էին և փորձում բացել ճանապարհը: Ինչպես արդեն նշել էինք, քաղաքացիներն այսօր վաղ առավոտյան փակել են Երևանի մի շարք գլխավոր փողոցներ։
Վերջիններս վարչապետ Փաշինյանին են ներկայացրել կարևոր պահանջներ, որոնք չկատարելու դեպքում քաղաքացիները խոստանում են շարունակել և առավել զանգվածային անհնազանդության վերածել իշխանությունների դեմ ուղղված իրենց գործողությունները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը