01 11 2021

Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեմ գործող սահմանափակումները կխստացվեն

Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեմ գործող սահմանափակումները կխստացվեն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 1-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում տիրող համաճարակաբանական  վիճակին, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

Զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը: Վերջինիս խոսքով՝ ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսում մոտ տասնապատիկ  աճել են «ՔՈՎԻԴ-19»-ով վարակվածության դեպքերը, և համավարակի դեմ պայքարի կազմակերպման համար այս պահի դրությամբ առողջապահության նախարարությունն ունի բավարար դեղորայքային միջոցներ: Սակայն, ըստ նախարարի,  հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է հաշվի առնել աշխարհի առաջատար փորձը, հակառակ դեպքում՝ գործադրվող բոլոր ջանքերը ցանկալի արդյունք չեն կարող ապահովել:

Երկրի ղեկավարը խիստ մտահոգիչ է համարել  վարակվածության դեպքերի դինամիկ աճը, ընդգծել այդ նպատակով գործող  սահմանափակումներն ավելի խստացնելու իշխանությունների վճռականությունը: Այդ կապակցությամբ նախագահ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերի 2-ից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ