21 10 2021

Չափազանց դժվար ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված ՀՀ-ի շուրջը․ Սեյրան Օհանյան



«Այն չնչին հաջողությունները,  որ վերջին պատերազմի ընթացքում տեղի են ունեցել, դրանք  տեղի են ունեցել մեր քաջարի հրամանատարներիր և նրանց  ենթակա զինվորների քաջագործությունների շնորհիվ։ Ասել , թե այսօրվա պայմանները  պարզ պայմաններ են կարելի է համեմատել մեր ամբողջ  պատմության հետ,  երբ  է եղել  Հայաստանի ու հայ  ժողովրդի համար իրավիճակ, որը որ դյուրին է եղել։   Որքան էլ, որ արձանագրել  ենք պարտույթույն, բայց այնուամենայնիվ,  283 կմ սահմանագծի երկայնքով , որը որ Արցախի հանրապետության շուրջն էր, շուրջ 265 կմ տարածքում  կարողացել ենք մեր շփման գիծը պահպանել ․ տեղում հրամանատարների և զինվորների հմուտ գործողությունների , մարտավարական հմուտ հնարքների շնորհիվ պահպանվել են այդ դիրքերը , իսկ այնտեղ, որտեղ հակառակորդի կողմից եղել  է մխրճում , հատկապես  Արցախի հարավային հատվածում , հրամանատարները, զինվորները նույնպես քաջարի կերպով  , իրենց անձնազոհությամբ կարողացել են պահպանել հայ ժողովրդի արժանապատվությունը»,-այս մասին նշեց «Հայստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ ։

Սեյրան Օհանյանի խոսքով  այսօր  չափազանց դժվար ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված ՀՀ-ի շուրջը․

 «Անվտանգության միջավայրը փխրուն է , սպառնալիքները թե՛  ներքին, թե՛  արտաքին շատ են, բայց այդ սպառնալիքների կանխարգելման ուղղությամբ մեր հնարավորություններն այնքան էլ բարձր չեն, նամանավանդ մենք գտնվում ենք այնպիսի հոգեբանական իրավիճակում , երբ դեռևս մեկ տար չի անցել և չեն ամոքվել  մեր վերքերը»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ