20 10 2021

Ձկնորսները փակել են Երևան-Սևան ճանապարհը

Ձկնորսները փակել են Երևան-Սևան ճանապարհը

Աղբյուրը՝ panorama.am

«Այո, մենք ընտրել ենք այս իշխանություններին, բայց չենք ընտրել, որ հելնեն նստեն գլխներիս»,- հայտարարեց Գեղարքունիքի մարզի մի բնակիչ, ով մարզի բնակիչների հետ միասին փակել էր Երևան-Սևան մայրուղին։

Ճանապարհը փակածները ձկնորսներ են, որոնք դեմ են ձկնորսության արգելքին։

«Իմալ կեղնի այսպես»,- ասում են նրանք՝ նշելով, որ իշխանությունները թող հեռանան ծովից, թողնեն իրենց երեխաների համար հացի փող վաստակեն։

Բողոքի դուրս եկած մարդիկ առաջարկում են հրամանը պատռեն ու մի կողմ նետեն։

«Իրավապահները թող գնան, հանցագործներին բռնեն, թալանչիներին բռնեն։ Իրանցից լավ ենք հասկանում, երեսուն տարի էս ծովի մեջ ենք, գիտենք, թե ձուկը երբ է ձվադրում։ Նստած են ընտեղ, դարձել են Ազգային ժողովի նախագահ, շաբաթը մեկ մարզպետ ու նախարար են փոխում, նրանք էլ օրենք են փոխում, ծովից էլ բան չեն հասկանում»,- նշում են նրանք։

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկած Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ասաց, առաջիկա երկու օրերին կթողնեն լճում ձկնորսությամբ զբաղվել, մինչև հարցը կկարգավորվի։

Բողոքի ակցիայի մասնակիցները երկար ժամանակ թույլ չէին տալիս մարզպետին ավարտել իր խոսքը։ Սարգսյանը խնդրեց, որ թույլ տան խոսի։

«Մենք շատ ենք ձեզ լսել, մենք չենք եկել ձեզ լսենք, հիմա դուք պետք է մեզ լսեք, նադայել ենք եղել ձեր նմաններին լսելուց»: Մարզպետն էլ պատասխանեց. «Քեզ հանգիտ պահի»:

Դրան հետևեցին հրմշտոց, հայհոյանքներ, վիրավորանքներ։

Մարզպետի պատասխանը լսելով, ակցիայի մասնակիցներն ասացին, լուծումն իրենց չի բավարարում, քանի դեռ խնդիրը չի լուծվել, իրենք ճանապարհ են փակելու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ