ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչ Տաթևիկ Թոխյանը, «Տեղահանված ու բռնագաղթված Հադրութ․ մեկ տարի անց ․ հիմնահարցեր և մարտահրավերներ» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ նշեց, որ Արցախից տեղահանվածների խնդրով կառույցը մեծ աշխատանք է իրականացրել ։ Անդրադառնալով ՄԻՊ աշխատակազմին ուղղված բողոք-դիմումներին նա նշեց, որ գլխավորը կարգավիճակի և բնակապահովման հետ կապված խնդիրներն են։ Տաթևիկ Թոխյանի խոսքով Հայաստանում վարձակալությամբ տներ գտնելը դժվար է արցախցիների համար, և այն դեպքում, երբ այս պահին պետության կողմից գումար չեն հատկացվում, մարդիկ ունեն բնակվարձի խնդիր։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կազմակերպել է հանրային քննարկում ՝ «Տեղահանված ու բռնագաղթված Հադրութ․ մեկ տարի անց ․ հիմնահարցեր և մարտահրավերներ» խորագրով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը