06 10 2021

Արդյո՞ք պատերազմից հետո եղել եք Շուշիում․ Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին



 «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարնում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Լիտվայում հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետի հայտարարությանը, որով նշել է, թե Շուշիում բնակելի շենքեր չեն կառուցվել։ 

Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք Փաշինյանը շրջել է Շուշիում ու արդյոք չի տեսել մի շարք շինություններ։

Փաշինյանը նախ հայտնեց, որ իր ասածներին ավելացնելու որևէ նոր բան չունի, դա վերաբերում է նաև իր արած մյուս հայտարարություններին՝ այլ տարածքների վերաբերյալ։  Հակադարձելով Փաշինյանին պատգամավորը նշեց․

 «Դուք Լիտվայում ներկայացնում էիք իրավիճակը այլ կերպ, որ Շուշիում ներդրում չի արվել, բնակելի շենքեր չեն եղել, նախապատրաստված է եղել ի սկզբանե հանձման համար։ Եթե գումարենք դրան ձեր նախկին հայտարարությունները՝ որ դժգույն քաղաք էր, ապա ձեր հայտարարությունները անհասկանալի ու ընկալելի չեն»։

 « Ի՞նչ եք հետապնդում էդ հարցերով։ Ձեզ թվումա մենակ դու՞ք եք ու ես եմ եղել Շուշիում, էլ մարդիկ չեն եղել՞։ Մյուս տարածքներում մարդիկ չեն եղել, չգիտեն ի՞նչ վիճակ է տիրում այնտեղ։ Զուգահեռ իրականությունների մեջ ենք ապրում։ Ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ ասել»,- ասաց Փաշինյանը»,-նշեց Փաշինյանըւ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ