30 09 2021

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ն առանձին շրջաններում, 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 29-ի, 30-ի և հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ