Քիչ առաջ ընկերուհուս՝Մարինե Մանուչարյանի հետ քաղաքի կենտրոնում էինք շրջում. մեքենան հենց կենտրոնում էր կայանել։ Մի կես ժամ անց հետ եկավ, պարզվեց՝ օրը ցերեկով մեքենան թալանել են։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ադեկվադ» միաբանության անդամ Լիլիթ Թումանյանը:
Նա, մասնավորրապես, հավելել է. «Կենտրոնում։ Բոլորի աչքի առաջ։ ՀՀ ոստիկանություն, իմաստ ունի գողացված նոթբուքը հետ բերելու հույս ունենալ, թե գռազ գանք, որ անվերադարձ ա»։
«Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը նույնպես գրառում է կատարել՝ տեղեկացնելով. «Ադեկվադի հետ կապված «զուգադիպությունները» շարունակվում են: Քիչ առաջ թալանել են Մանուչարյանի մեքենան ու տարել են վերջինիս լափթոփը:
Հիշեցնեմ, որ ժամեր առաջ ոստիկուանություն էր հրավիրվել Արթուր Դանիելյանը:
Հիշեցնեմ, որ Արթուրը նախօրեին արգելափակվել էր ֆեյսբուքում: Ի դեպ, նաև մեր Դավիթ Բաղդասարյանը արդեն 3րդ պրոֆիլն է բացել նույն արգելափակման պատճառով:
Հիշեցնեմ, որ այս զարմանալիագույն զուգադիպությունները տեղ են գտնում անմիջապես այն բանից հետո, երբ Արթուրը բավականին հակիրճ պատմեց Նիկոլի մոսկովյան կապերի ու էդ կապերի հետ աֆիլացված «փրկիչների» մասին:
Իհարկե, չի կարելի բացառել «զուգադիպությունները» ու շատերը կասեն, որ Մարինեի լափթոփը ինչ-որ շարքային գողցող է թռցրել, կվառտալի միլիցեքը լրիվ պատահաբար էսօր են տեսել Արթուրի 15 օրվա ստատուսը, Դավիթն էլ սաղ օրը ռասսիստական արտահայտություններ ա երևի գրում: Կրկնում եմ, բացառել չի կարելի:
Այ, եթե չբացառվի նաև էն հավանականությունը, որ ինչ-որ պոռնիկի ծնունդներ իրանց արևի որոշել են այ սենց տափուկավարի քայլերով լռեցնել մեզ, թող մեզնից նեղացող չլինի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը