Հայաստանում սեպտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 453 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 248 850-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 5002 է:
Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք։ Սեպտեմբերի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1174 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 8 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6176-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 487 է, ընդհանուր առողջացածներինը՝ 232 528, փաստացի բուժվողներինը՝ 10 146։ Մեկ օրում արվել է 5227 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 612 671 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը