09 09 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 587, մահվան՝ 17 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 587, մահվան՝ 17 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 587 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 246 997-ի: 

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 4968 է:

Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։ Սեպտեմբերի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1169 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 17 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6137-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 529 է, ընդհանուր առողջացածներինը՝ 230 820, փաստացի բուժվողներինը՝ 10040։ Մեկ օրում արվել է 5670 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 594 150 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ