13 08 2021

Օդի ջերմաստիճանը կնվազի

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 13-ի գիշերը եւ կեսօրին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են, որ քամին հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ին կնվազի 3-4 աստիճանով։

Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, օգոստոսի 12-15-ի երեկոյան ժամերին եւ գիշերը Երեւան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ