Հայաստանում օգոստոսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 137 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 230 476-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4621 է:
Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Օգոստոսի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1122 է: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5743-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 147 է, ընդհանուր առողջացածներինը՝ 220 133, փաստացի բուժվողներինը՝ 4600 (մեկ օրում նվազել է 12-ով): Մեկ օրում արվել է 4224 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 350 559 թեստ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը