29 07 2021

Քիմիայի ինստիտուտի տարածքում բնակելի շենքը անհամատեղելի է․ գիտաշխատող



ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականցնում կառավարության մոտ։

«Տեղի է ունենում սարսափելի բան։ Ուզում են հենց անմիջապես կենտոնական մասում ավազանի  փոխարեն բնակելի շենք կառուցել։ Սա նոր չի սկսվել, տարիներ շարունակ վերավաճռում են և այժմյան տերը արդեն որոշում է կայացրել, և մեզ 10 օր է տված, ասել են յդտեղ բնակելի շենք են կառուցելու»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Քիմիայի ինստիտուտի գիտաշխատողներից։

«Դա անհամատեղելի է մեր կենտրոնի հետ, քանի որ այստեղ գոյություն ունեն բավականին թանկարժեք սարքավորոմներ, որոնցից օգտվում են բոլոր գիտահետազոտական կենտրոնները, եթե սկսվեն այդ աշխատանքնեը այդ ցնցումներից այդ սարքավումները թույլ են և տատանումներից կարող են ամբողջովին շարքից դուրս գալ և այստեղ կտուժի գիտությունը»,- նշեց գիտաշխատողը։

Նա մտավախություն հայտնեց, որ դրանից հետո էլ, որ բողոքելու են ինստիտուտի տեղակայման վայրից․ «Բնական է, այդտեղ բնակելի շենք է, վտանգավոր է մենք քիմիական նյութերի հետ գործ ունենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ