Այստեղ ցանկացած շինարարական աշխատանք սկսելու դեպքում կանգնելու ենք չաշխատելու խնդրի առջև։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց Քիմիայի ինստիտուտի աշխատակիցներից։
Նշենք որ կառավարության առջև բողոքի ակցիա էին իրականացնում ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, քանի որ քիմիական գիտատեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող կենտրոնի օտարված տարածքում՝ ջրավազանի տեղը բարձրահարկ բնակելի համալիր են ցանկանում կառուցել:
«Այս պահին միայն երեք ինստիտուտների 285 աշխատողների աշխատանքը խափանվելու է, ստացվում ավելի շատ աշխատողի աշխատանքից զրկում են, որպեսզի ներկայացնեն ներդրում, թե աշխատատեղ են ստեղծել շինարարության վրա»,- ասաց գիտաշխատողը։
Նրա խոսքով, նրանք կառուցապատողի հետ որևէ խնդիր չունեն․ «Մենք պահանջելու ենք ջրավազանը հետ, ջրավազանը պետք է գործի միկրոֆլորան նորմալ լինի տարածքում, որ քիմիական ինստիտուտը աշխատի»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը