06 07 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 55, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 55, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 55 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 225 661-ի: 

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4530 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1101 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5631-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 52 է, ընդհանուր առողջացածներինը՝ 217 250, փաստացի բուժվողներինը՝ 2780: Մեկ օրում արվել է 3907 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 209 287 թեստավորում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ