12 06 2021

Վարակվածների ընդհանուր թիվը 223 643 է, մահվան դեպքերինը՝ 5575

Վարակվածների ընդհանուր թիվը 223 643 է, մահվան դեպքերինը՝ 5575

Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 88 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 223 643-ի։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել, մահացածների թիվը 4482 է:

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք։ Հունիսի 12-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1093 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5575 -ի։

Մեկ օրում առողջացածների թիվը 120 է, ընդհանուր առողջացածներինը՝ 215 118, փաստացի բուժվողներինը՝ 2950 (մեկ օրում նվազել է 33-ով): Մեկ օրում արվել է 3542 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 122 295 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ