30 05 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 81, մահվան՝ 4 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 81, մահվան՝ 4 նոր դեպք

Հայաստանում մայիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 636-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4432 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մայիսի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1081 է, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5513-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 229 է, ընդհանուր առողջացածներինը՝ 212 981, փաստացի բուժվողներինը՝ 4142 (մեկ օրում նվազել է 152-ով): Մեկ օրում արվել է 2671 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 081 305 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ