26 05 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 130, մահվան՝ 13 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 130, մահվան՝ 13 նոր դեպք

Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 130 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222 269-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 4411 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մայիսի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1079 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5490-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 323 է, ընդհանուր առողջացածներինը՝ 211 957, փաստացի բուժվողներինը՝ 4822 (մեկ օրում նվազել է 206-ով): Մեկ օրում արվել է 3901 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 069 112 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ