21 05 2021

ՊՆ 10 զինծառայող միջին և թեթև վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի ԲԿ. Սյունիքի մարզպետարան. Tert.am

ՊՆ 10 զինծառայող միջին և թեթև վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի ԲԿ. Սյունիքի մարզպետարան. Tert.am

Երեկ գիշեր 10 զինծառայող Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել՝ միջին և թեթև վնասվածքներով: Սյունիքի մարզպետարանից Tert.am-ին նաև տեղեկացրին, որ Գորիսի  բժշկական կենտրոնից նրանք տեղափոխվել են զինվորական հոսպիտալներ:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ մայիսի 20-ի երեկոյան Սև լճի մերձակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։

Նշենք, որ այդ վիճաբանության տեսանյութերը լայնորեն տարածվել էին համացանցում,  նախարարությունը հորդորել էր ձեռնպահ մնալ այդ տեսանյութերի տարածումից՝ մեկնաբանելով, որ դրանք որևէ կերպ չեն օգնում խնդրի խաղաղ հանգուցալուծմանը և նպաստում են լարվածության անհարկի ավելացմանը։

«Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը կայուն է։ Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրադրությունը՝ շարունակելով արգելափակված պահել ադրբեջանցի զինվորականներին»,- ասվում էր հայտարարության մեջ։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ