Հայաստանում առաջիկա օրերին սպասվող անոմալ շոգերին ուղեկցող ռիսկերին լիարժեք պատրաստ է արձագանքել ՀՀ ԱԻՆ-ը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Արսեն Սարոյանը։
Նա նշեց, որ փրկարար ծառայության տնօրենի կողմից հանձնարարական է իջեցվել և որոշակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:
«Բոլոր անհրաժեշտ տեխնիկան, սարքավորումները, գործիքները բերվել են պատրաստ վիճակի: Հրդեհային դեպքերին արձագանքելու առաջին իսկ ահազանգից դրանք կգործարկվեն: Այսինքն՝ փրկարար ծառայությունը լիարժեք պատրաստ է արձագանքելուն»,-ասաց Արսեն Սարոյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը