18 05 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 212, մահվան՝ 17 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 212, մահվան՝ 17 նոր դեպք

Հայաստանում մայիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 212 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221 139-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4346 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Մայիսի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1064 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 17 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5410-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 323 է, ընդհանուր առողջացածներինը՝ 209 222, փաստացի բուժվողներինը՝ 6507 (մեկ օրում նվազել է 128-ով): Մեկ օրում արվել է 3771 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 042 821 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ