09 05 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու178, մահվան՝ 10 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու178, մահվան՝ 10 նոր դեպք

Հայաստանում մայիսի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 178 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 219 270-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի, մահացածների թիվը 4234 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Մայիսի 9-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1039 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5273-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 457 է, ընդհանուր առողջացածներինը՝ 204 578, փաստացի բուժվողներինը՝ 9419 (մեկ օրում նվազել է 289-ով): Մեկ օրում արվել է 2353 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 014 891 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ