05 05 2021

Դիվանագիտական ճանապարհով հնարավոր է ԼՂ-ի բռնազավթված տարածքները վերդարձվեն․ հադրութցիները դիմել են ՀՀ ԱԳՆ-ին



Խնդրում ենք հանդիպում ՀՀ ԱԳՆ-ի հետ, որպեսզի հասկանանք Հադրութից, Արցախից բռնագաղթված մեր ազգաբնակչության կարգավիճակի հարցը, ինչ անվտանգային միջոցռաումներ է ձեռնարկում Արցախում այսօր բնակվող  մեր հայրենակիցների նկատմամբ։ Այս մասին ԱԳՆ-ի մոտ լրագրողների հետ զրույցում  ասաց Հանուն Հադրութի ՀԿ- ներկայացուցիչ Արթուր Սարգսյանը։

Նրա խոսքով պետք  է առանց պատերազմի՝ դիվանագիտական ճանապարհով վերադրաձվեն Ադրբեջանին անցած տարածքները, քանի որ առանց դրա Արցախ չի կարող գոյություն ունենալ։

ՀԿ մեկ այլ ներկայացուցիչ նշեց, որ Արցախում իշխանությունները կառչած են աթոռներից, իսկ Արայիկ Հարությունյանը խուսափում է մարդկանցից։

«Ես ելք չեմ տեսնում այս վիճակից դուրս գալու։ Պարտված իշխանությունը հոժար կամքով պետք է հեռանա»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ