«Տպավորություն է, որ օրինակ՝ վարչական ռեսուրսը մեծ մասամբ կարող է կիրառվել, երբ վարչապետն իր ենթակայության տակ գտնվող իքս պաշտոնյային, կամ օրինակ՝ վարչապետի աշխատակազմի աշխատողներին հանձնարարություն տա քվեարկել կոնկերտ իր օգտին: Բայց հարցը պետք է դիտարկել մի քիչ ավելի լայն ասպեկտով, օրինակ՝ ընտրախախտումների վերաբերյալ, ընտրակաշառքի վերաբերյալ, կրկնաքվեարկությունների վերաբերյալ, բազմաթիվ հաղորդումներ հանցագործության մասին կարող է լինել ոստիկանություն: Եթե այդ հաղորդումները կարող են լինել գործող իշխանության քաղաքական կուսակցությունների նկատմամաբ, ապա ակնհայտ վարչական ռեսուրսի օգտագործում կարող է դիտվել նաև, որ ուղիղ հանձնարարական կարող է իջեցվել այս պարագայում Նիկոլ Փաշինյանի կողմից ոստիկանապետին, որի ակնատեսը մենք արդեն եղել ենք ուղղի եթերում, և այդ ընտրախախտումներն ուղղակի կարող են մնալ առանց քննության»,- «Վարչապետի հրաժարականով պայմանավորված ԺՊ-ի սահմանադրականությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը