08 04 2021

Պուտինն Ալիևի հետ քննարկել է ԼՂ շուրջ իրավիճակը

Պուտինն Ալիևի հետ քննարկել է ԼՂ շուրջ իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, զրուցակիցները շարունակել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, նրա հետագա կայունացման մասին՝ համապատասխան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների:   

Մասնավորապես, առարկայական դիտարկվել են խաղաղության ապահովման, անվտանգության և տարածաշրջանի սոցիալտնտեսական աստիճանական զարգացման հարցերը, ինչպես նաև տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման աշխատանքների ընթացքը:

Միաժամանակ, հաշվի են առնվել Մոսկվայում ապրիլի 7-ին կայացած ռուս-հայկական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքները:    

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել շփումները տարբեր ձևաչափերով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ