17 03 2021

Պատերազմի ընթացքում ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է մոտ 10.000-ով․ ՄԻՊ

Պատերազմի ընթացքում ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է մոտ 10.000-ով․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը զեկույց է հրապարակել, որում անդրադառնում է ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած պատերազմի հետևանքով Հայաստանում նոր կորոնավիրուսի (COVID-19) ստեղծված իրադրությանը։

«1. 2020թ. մարտի 1-ից սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում, այսինքն` 7 ամսվա ընթացքում գրանցվել է COVID-19-ով վարակման 49400 դեպք,

2. պատերազմի ժամանակ՝ միայն 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը, այսինքն` ընդամենը մեկուկես ամսվա ընթացքում այս թիվը հասել է 59287,

 

3. պատերազմից անմիջապես հետո՝ 2020թ. նոյեմբերի 10-ից 30-ը, այսինքն` միայն կես ամսվա ընթացքում`վարակման դեպքերի թիվը հասել է 27280-ի:

Մանրամասները Մարդու իրավունքների պաշտպանի այս արտահերթ զեկույցում են, որը կոնկրետ օրինակներով ցույց է տալիս ադրբեջանական զինված ուժերի կատարած մարդկության դեմ ուղղված հանցագործությունները.

 

Զեկույցի բոլոր վերլուծությունները հիմնված են ՀՀ Առողջապահության նախարարության հավաստի պաշտոնական տվյալների վրա»,- ասվում է ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ