11 03 2021

Աշխատանքի հնարավորություն պատերազմի մասնակցիների համար․ տեղի է ունեցել «Նոր էջ»-ի և գործատուների հանդիպումը



Մարտի 10-ին տեղի է «Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագիծը կազմակերպիչների և գործատուների հանդիպումը։

«Նոր Էջ» սոցիալական պատասխանատվության նախագիծը մեկնարկել է 2021 թվականի հունվարին՝ «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ի՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության աջակցությամբ։

Ծրագրի շրջանակում ներառվել են 18-30 տարեկան շուրջ 1.000 երիտասարդներ, որոնց հետ անցկացվել են մասնագիտական հարցազրույցներ։

Լրագրողների հետ զրույցում «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ի տնօրեն Արփի կարապետյանը նշեց, որ իրենք ոչ թե խոստում են տալիս, որ աշխատանքի կտեղավորեն, այլ դառնում են կամուրջ՝ աշխատանք փնտրող պատերազմի մասնակից երիտասարդների և գործատուների միջև։

«Մենք պատրաստ են մեր երիտասարդներին սովորեցնել, հմտեցնել, տալ այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են գործատուին»,- ասաց Կարապետյանը։

Նախագծի կազմակերպիչներից Ավրորա Բարեալիս մարքեթինգային և բրենդինգային կազմակերպության հիմնադիր/տնօրեն Արթուր Ազիզյանը նշեց, որ նախագիծն ընդամենը նշում կատարելու համար չէ, ամբողջ գործընթացը լրջորեն մտածվել , նախագծվել և իրականցվում է։

Գործատուներից IDBank-ի HR տնօրեն Մարիանա Էդիլյանն էլ կոչ արեց մյուս գործատուներին միանալ և բացել կյանքի նոր էջ երիտասարդների համար։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ