ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ «The Halo trust» ականազերծող ոչ կառավարական կազմակերպության սակրավորների կողմից, Ստեփանակերտի կենտրոնում՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության հարակից տարածքում, տեղի կունենա հայտնաբերված կասետահրթիռային ռումբի պայթեցում:
« Պայթյունի ձայնը լսելու դեպքում, խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել: Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն», - նշված է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը