28 02 2021

Այսօր Բաղրամյան պողոտայում զորակցության եւ հիշատակի օր է հայտարարված. Լիլիթ Գալստյան․ NEWS.am

Այսօր Բաղրամյան պողոտայում զորակցության եւ հիշատակի օր է հայտարարված. Լիլիթ Գալստյան․ NEWS.am

NEWS.am-ը գրում է․

«Այսօր Բաղրամյան պողոտայում մշակութային օր է հայտարարված` զորակցության և հիշատակի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը:

«Այսօր մտավորականներ են լինելու Բաղրամյան պողոտայում, որոնք իրենց խոսքը կասեն, իրենց զորակցությունը կհայտնեն, կհարգենք մեր անգին զոհերի հիշատակը, բանաստեղծություններ կհնչեն, հայրենասիրական երգեր կլինեն հայրենասիրական ոգին բարձրացնելու համար»,-ասաց նա:

Գալստյանի խոսքով` հավաքական հայ ժողովուրդը իր նվիրումը և զորակցությունն է հայտնելու բանակին. «Մեր խոնարհումն ենք բերելու մեր հերոսներին: Նաև ոգևորության, քանի որ  բանակը շարունակում է մնալ անկախության մեր կարևորագույն ձեռքբերումը, որքան էլ փորձեցին արժեզրկել բանակը, հայ ժողովուրդը բանակի կողքին է, բանակն էլ հայ ժողովրդի և մենք մեր զորակցությունն ենք հայտնում մեր բանակին»:

Ավելի վաղ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն էր տարածել, որ Բաղրամյան պողոտայում տեղի կունենա հիշատակի հավաք՝ «Մտավորականությունը կանգնած է Հայոց բանակի կողքին» խորագրով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ