11 02 2021

Թատերական ինստիտուտի ուսանողները բողոքի ակցիա են իրականացրել

Թատերական ինստիտուտի ուսանողները  բողոքի ակցիա են իրականացրել

Այսօր Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ուսանողները բողոքի ակցիա են իրականացրել, պատճառը  երեկ ԱԺ-ում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի այն հայտարարությունն է, թե կասկածի տակ է դրվում Թատերական ինստիտուտի լիցենզիան փոփոխելու հարցը:

 

Ուսանողներից մեկը նշեց, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ Թատերական ինստիտուտը լիցենզիայից զրկվելու է, միանալու է մանկավարժական համալսարանին: Ուսանողների համար անհասկանալի է նաև երեկ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված այն օրենքի նախագիծը, ըստ որի՝ վերանում է ռոտացիան:

«Այսինքն եթե վճարովի ընդունված ուսանողը հավաքում է նույնիսկ 95 տոկոս, նա չի կարող անցում կատարել անվճար համակարգի և դրանից կոռուպցիայի հոտ է  սկսում գալ: Բացի դա նախարարությունն է սկսելու կառավարել ինստիտուտը, ընտրելու դասախոսներին, ռեկտորին: Մենք կասկածում ենք, որ նախարարությունը կարող է  ճիշտ ընտրություն կատարել»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը և հավելել, որ տեղեկությունները հստակ չեն, ուստի նրանք ԿԳՄՍ նախարարությունից հերքում կամ հաստատում են պահանջում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ