Mediaport-ի աղբյուրները հայտնում են, որ վերջին 5 օրերի ընթացքում ոստիկանության կադրերի բաժնում ստացել են 167 ոստիկանի աշխատանքից ազատման դիմում:
Այսօր առավոտյան ստացել են ևս 15 սպայի դիմում՝ ծառայությունից ազատվելու վերաբերյալ, առնվազն 10 ոստիկանության սպա հիմա դիմումներ է գրում ոստիկանության տարածքային բաժիններում, ծառայությունից դուրս գալու վերաբերյալ։
Նման տեմպի պահպանման պարագայում այս շաբաթվա վերջն ոստիկանությունից ազատման դիմում տվածների թիվը կանցնի 300-ը։
Կադրային նման արտահոսքի պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ոստիկանության ներքին զորքերի հրամանատարին կարգադրել է պատեհ առիթի դեպքում օդ կրակել։ Այս հրահանգը խիստ բացասաբար է ընդունվել և ի պատասխան՝ ասվել է, որ ոստիկանները որևէ պարագայում, չեն պատրաստվում կրակել, անգամ օդ և որ առաջնորդվելու են բացառապես իրենց կանոնակարգով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը