27 11 2020

ՀՀ կառավարությունն իր համապատասխան մարմիններով պետք է զբաղվի գերիների հարցերով․ Թաթոյան



ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ Ադրբեջանը իր տարած հաղթանակին նվիրված շքերթ կանցկացնի, որի ժամանակ կներկայացնի նաև հայ գերիներին, նշեց, որ տեղյակ չէ, տեղեկատվությունը կե՞ղծ է, թե՞ ոչ, որը պետք է անհապաղ պարզել, բայց այն մարդկային որևէ արարքի մեջ չտեղավորվող երևույթ է։

Հարցին՝ արդյոք այս գործընթացում քաղաքական իշխանության թերացումը կա՞, Թաթոյանն ասաց. «Իմ խնդիրը չէ ՀՀ քաղաքական իշխանությանը գնահատելը, ասում եմ այն ինչն Ադրբեջանն է անում։ Ունենք անելիք, այն որ ՀՀ կառավարությունն իր համապատասխան մարմիններով պետք է զբաղվի այս հարցերով, դա հստակ է։  Դա ՀՀ կառավարության ուղիղ պատասխանատվությունն է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ