«Այն, ինչ կատարվեց մեր թիկունքում, հանկարծակի էր, իսկ հանկարծակին Աստծուց չի, սատանայից է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովում հանրահավաք անողներին միացած քահանա Տեր Շահե քահանա Հայրապետյանը:
«Մեր ճիչն ուղղված է դեպի Աստված, որ մենք կարողանանք շահել այն, ինչ կորցրել ենք»,- ասաց հոգևորականը:
«Այն կարգապահությունը, որ տեսնում եմ, խոնրահվում եմ, որովհետև այսօր ավելի խելացի, ճիշտ մարդիկ են այստեղ կանգնած, քան որ երկու տարի առաջ թմբուկով շրջում էին»,« ասաց քահանան ու հավելեց. «Իշխանությունը կգնա, նորը կգա, բայց մենք ուզում ենք որակ: Ի՞նչ որակով կգա, ի՞նչ արժեքով կգա»:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը