75 կողմ ձայնով ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է, որ բանկերը և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները:
Հնարավորություն է ընձեռնվում նաև ներել ոչ միայն ռազմական գործողությունների հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց, այլ նաև նրանց ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ ծնողների վարկային պարտավորությունները:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ԱԺ-ում ընդգծեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ձևակերպումները հստակեցվել են, ընդունվել է, որ առաջարկվող լուծումները կիրառելի լինեն նաև անհայտ կորած անձանց նկատմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը