07 10 2020

Հաղթանակը մերն է լինելու և մեր զինված ուժերը հստակ այդ խնդիրը կատարում են. Արծրուն Հովհաննիսյան



Ոչնչացվել է թշնամու երեք բրիդադ, մոտ 60 դիակ թողել և փախել են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Մեր ԶՈՒ-երը շարունակում են իրենց ազատագրական հաջողությունների շղթան, սա մեզ համար չափազանց կարևոր ու ոգևորիչ է, բայց ծանր պատերազմ է, իրավիճակներ կան, որ կարող են մեծ հաջողություններ լինել, իրավիճակներ կան, որ կարող են դժվարություններ, նահանջումներ, թևանցումներ, շրջանցումներ լինեն, բայց հաղթանակաը մերն  է լինելու  և մեր Զինված ուժերը հստակ իրենց խնդիրը կատարում են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ