30 09 2020

Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիան, ՊԲ-ն միայն նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվի. Վահրամ Պողոսյան



Պատերազմի նախահարձակ լինելու պահին Ադրբեջանի բանակին ընդամենը մի քանի ժամ է հաջողվել առաջխաղացում ունենալ․ այս մասին սեպտեմբերի 27-ի առավոտյան ասուլիսին հայտարարեց Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Արդեն սեպտեմբերի 27-ի գիշերը հայկական կողմը կարողացել է վերականգնել կորցրած դիրքերի մեծ մասը՝ ունենալով առաջխաղացում։ Այդ հաջողությունները պահպանվում են առ այսօր։ Հայկական կողմը կարողանում է ինտենսիվ կերպով կասեցնել հակառակորդի հարձակողական գործողությունները, զսպել Ադրբեջանի ագրեսիան»,- նշեց Պողոսյանը։

Նա համեմատություն անցկացրեց 30 տարի առաջ նույն տարածաշրջանում տեղի ունեցածի միջև՝ նշելով, որ շատերն են լսել, երբ Ադրբեջանը խոսում է կորցրած տարածքների մասին։

«Իրականում 30 տարի առաջ ևս Արցախի ժողովուրդը կանգնել էր իր անկախության և ինքնորոշման համար՝ փոխարենը Ադրբեջանի կողմից ստանալով պարտադրված պատերազմ։ Այդ պատերազմական գործողությունների արդյունքում մենք այսօր ունենք այն, ինչ ունենք, ինչի մասին այդքան խոսում է Ադրբեջանը։ Եթե այս ընթացքում Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները մենք չենք բացառում, որ պաշտպանության բանակը իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվելու»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ